Ռայան Գիգզը՝ ֆուտբոլային ակադեմիայի տնօրեն Վիետնամում

21:04   13 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան եւ մարզիչ Ռայան Գիգզը կաշխատի Վիետնամում: 43-ամյա ուելսցի մասնագետը պայմանագիր է կնքել Վիետնամի պատանեկան ֆուտբոլային ակադեմիայի հետ եւ նոյեմբերի 20-ից կզբաղեցնի տնօրենի պաշտոնը, հաղորդում է Goal.com-ը:

Ռայան Գիգզը կաշխատի երիտասարդ ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ, կհետեւի ակադեմիայի կառուցման եւ զարգացման գործընթացին: Ռայան Գիգզի տեխնիկական խորհրդականը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Փոլ Սքոուլզը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.