Խորվաթիայի հավաքականը նվաճեց ԱԱ-2018-ի ուղեգիր

01:35   13 նոյեմբերի, 2017

Խորվաթիայի հավաքականը դարձավ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի 28-րդ մասնակիցը:

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի անցումային փուլի պատասխան խաղում Խորվաթիայի հավաքականը հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի խաղաց հույների հետ: Հանդիպումը հարուստ չէր գոլային պահերով, իսկ իրական պահեր գրեթե չկային: Զագրեբում կայացած առաջին խաղում խորվաթները տնային հաղթանակ էին տարել 4:1 հաշվով:

Հիշեցնենք, որ մինչեւ այս ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլում իրենց տեղն ապահովել էին՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Իրանի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բելգիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Նիգերիայի, Կոստա Ռիկայի, Լեհաստանի, Եգիպտոսի, Իսլանդիայի, Սերբիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Պանամայի, Ուրուգվայի, Կոլումբիայի, Արգենտինայի, Սենեգալի, Մարոկկոյի, Թունիսի եւ Շվեյցարիայի հավաքականները:

ԱԱ-2018, անցումային փուլ, պատասխան խաղ

Հունաստան - Խորվաթիա՝ 0:0 (առաջին խաղ՝ 1:4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։