00:59 13 նոյեմբերի, 2017Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Ռոնալդուի ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր է ունեցել նոյեմբերի 13-ին: Այդ մասին Պորտուգալիայի հավաքականի ավագը հայտնել է Ինստագրամում՝ տեղադրելով լուսանկար:
Նորածին աղջկան անվանակոչել են Ալանա Մարտինա:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 8-ին 32-ամյա Ռոնալդուն երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը նրանից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:
Ջորջինիա Ռոդրիգեսն ու Ռոնալդուն հանդիպում են նախորդ տարվա նոյեմբերից, երբ նրանք ծանոթացել էին Փարիզում անցկացված Dolce & Gabbana-ի նորաձեւության երեկոյի ընթացքում:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.