Ամանորյա տոներին «Լեսթերը» 4 խաղ կանցկացնի 213 ժամում

10:08   13 նոյեմբերի, 2017

Անգլիական «Լեսթերը» դեկտեմբերի 23-ից հունվարի 1-ը կանցկացնի 4 հանդիպում: «Մանչեսթեր Յունայթեդի», «Ուոթֆորդի», «Լիվերպուլի» եւ «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի առաջնության հանդիպումները կկայանան 213 ժամվա ընթացքում, գրում է BBC-ը:

Ամանորյա տոներին Պրեմյեր լիգայում ամենահարմար օրացույցն ունի Լոնդոնի «Արսենալը», որը 4 խաղ է անցկացնելու 290 ժամում: Լոնդոնի «Չելսիի» օրացույցը եւս ամենաբարդը չէ՝ 4 խաղ 273 ժամում: «Բրայթոնը», «Բարնլին» ու «Բորնմութն» իրենց խաղերը կանցկացնեն 215 ժամում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։