Սեբաստիան Ֆետելը հաղթեց Բրազիլիայի Մեծ մրցանակում

22:58   12 նոյեմբերի, 2017

Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Մեծ մրցանակի հաղթողի տիտղոսը նվաճեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը: «Մերսեդեսի» ֆինն արշավորդ Վալտերի Բոտասը գրավել է երկրորդ տեղը, իսկ «Ֆերարիի» ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը գրանցել է երրորդ արդյունքը:

Նախորդ փուլում Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսն ապահոված բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը («Մերսեդես») գրավեց չորրորդ տեղը:

Մրցաշրջանի վերջին Մեծ մրցանակից առաջ բրիտանացի արշավորդն ունի 345 միավոր, իսկ Սեբաստիան Ֆետելը  302 միավորով երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակող Վալտերի Բոտասը հավաքել է 280 միավոր:

Հիշեցնենք, որ նախորդ՝ Մեքսիկայի Մեծ մրցանակում Լյուիս Հեմիլթոնը չորրորդ անգամ հռչակվել էր Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։