Մոլդովայի նախագահ. Շախմատը օգնում է քաղաքականությանը

15:33   10 նոյեմբերի, 2017

Շախմատը շատ է օգնում քաղաքականությանը: Եթե գիտես շախմատ խաղալ, այն վստահ քեզ կօգնի քաղաքականությունում:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի շախմատի ակադեմիայում ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը տիկնոջ՝ Գալինա Դոդոնի հետ նոյեմբերի 10-ին այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա: Ակադեմիայում Մոլդովայի նախագահին եւ առաջին տիկնոջը դիմավորեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Մոլդովայի նախագահը տինկոջ հետ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ շրջեց շախմատի ակադեմիայում, եղավ շախմատի լսարաններում, տեխնիկական սրահներում, հետեւեց նաեւ մարզվող երեխաների պարտիաներին: Իգոր Դոդոնին շատ հետաքրքրեցին նաեւ շախմատի ակադեմիայի պատերը զարդարող գեղանկարներy եւ դրանց հեղինակները:

Մոլդովայի առաջին տիկինը ամուսնու հետեւից լուռ շրջում էր ակադեմիայով:

«Գիտեմ, որ հայերը նույնպես սիրում են շախմատ խաղալ: Եկել եմ Հայաստանի շախմատի ակադեմիան ուսումնասիրելու եւ ծանոթանալու հայկական շախմատի զարգացմանն ու փորձին: Մոլդովայում շախմատը զարգացման ճանապարհին է, բայց այսօր ես ուսումնասիրեցի շախմատի ուսուցման մի քանի գրքեր եւ դրանց օրինակներից ինձ հետ տանելու եմ, որպեսզի Հայաստանի փորձով փորձենք մեզ մոտ նույնպես շախմատը զարգացնել:

Սիրում եմ շախմատ խաղալ, գրեթե ամեն օր խաղում եմ՝ առավոտյան կամ երեկոյան: Ոչ միշտ եմ հաղթում: Այս այցիս ընթացքում, ցավոք, հնարավորություն չեղավ Հայաստանի ղեկավարության հետ շախմատ խաղալ:

Շախմատը օգնում է կյանքում: Քաղաքականությունում մի փոքր շախմատ կա: Այն, որ շախմատը օգնում է քաղաքականությանը, դա 100 տոկոս է»,- ասաց Մոլդովայի նախագահը:

Լուսինե Շահբազյան

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։