12:46 8 նոյեմբերի, 2017Ռուսաստանի պատանեկան հավաքականի եւ «Լեւանտեի» կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել իսպանական ակումբում եւ որ երկրի հավաքականի հետ է կապում իր ապագան:
«Երբ հայտնվեցի «Լեւանտեում», այդ ժամանակ այնտեղ ապրում էին եղբայրս, քույրս եւ մայրս: Ես Վալենսիա էի ժամանել եղբորս ու մորս տեսնելու համար, եւ մարզավիճակ պահպանելու համար մարզվում էի «Լեւանտեի» հետ: Ես «Լեւանտեում» անցկացրի 2 մարզում, ինչից հետո մարզիչն ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել թիմում: Այդ կերպ հուլիսին պայմանագիր կնքեցի ակումբի հետ: Հիմա եղբայրս եւ մարզվում է «Լեւանտեում»: Հիմա հանդես եմ գալիս «Լեւանտեի» երկրորդ թիմում, որում խաղում են 2000 եւ 2001թթ. ծնված ֆուտբոլիստները:
Հպարտ եմ, որ հայ եմ ու սիրում եւ հարգում եմ իմ պատմական հայրենիքը, սակայն հիմա ես խաղում եմ Ռուսաստանի հավաքականում եւ ապագաս կապում եմ նրա հետ»,- russianlegioners.ru-ի հետ ծավալուն հարցազրույցում նշել է Էդգար Սեւիկյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում 16-ամյա ֆուտբոլիստը 5 տարի հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պատանեկան թիմերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.