ԵԱ. Լեւոն Արոնյանը լավագույն արդյունքն է գրանցել առաջին խաղատախտակի վրա

14:39   7 նոյեմբերի, 2017

Հունաստանում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը լավագույն արդյունքն է գրանցել առաջին խաղատախտակի վրա եւ արժանացել ոսկե մեդալի: Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը ստացել է արծաթե մեդալի, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը:

Լեւոն Արոնյանն անցկացրել էր 7 պարտիա, իսկ Գաբրիել Սարգսյանը հանդես էր եկել բոլոր տուրերում:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 10 միավորով բաժանել էր 12-17-րդ տեղերը: Հայկական թիմի  կազմում հանդես էին եկել Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:

Անցկացված 9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեյցարիային, Հունաստանին եւ Հոլանդիային, ոչ ոքի խաղաց Խորվաթիայի, Հունգարիայի, Լեհաստանի ու Սերբիայի հետ, ինչպես նաեւ պարտվեց Ադրբեջանին ու Գերմանիային:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.