Անդրեա Պիրլոն փոխարինման է դուրս եկել կարիերայի վերջին խաղում

17:30   6 նոյեմբերի, 2017

«Նյու Յորք Սիթիի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն նոյեմբերի 6-ին անցկացրել է պրոֆեսիոնալ կարիերայի վերջին խաղը:

MLS-ի քառորդ եզրափակիչում «Նյու Յորք Սիթին» տանը 2:0 հաշվով հաղթել է «Կոլամբուսին», սակայն լքել է պայքարն առաջին խաղում 1:4 հաշվով կրած պարտության պատճառով:

Այդ խաղում 38-ամյա իտալացին փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին:

Ավելի վաղ Անդրեա Պիրլոն հայտարարել էր, որ ամերիկյան ակումբի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո կավարտի կարիերան: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ Պիրլոն 2015-ից է խաղում ԱՄՆ-ում: Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ իտալական «Բրեշիայում», «Ինտերում», «Ռեջինայում», «Միլանում» ու «Յուվենտուսում», 6 անգամ հաղթել է A Սերիայում եւ 2 անգամ Չեմպիոնների լիգայում: Իտալիայի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանը 2002-2016-ն անցկացրել է 116 խաղ եւ դարձել 13 գոլի հեղինակ, իսկ 2006-ին հռչակվել է աշխարհի չեմպիոն: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։