«Լոկոմոտիվն» ու «Զենիթը» միավորներ կորցրին, «Սպարտակը» հաղթեց

22:46   5 նոյեմբերի, 2017

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Լոկոմոտիվը» 2:2 հաշվով ավարտեց ԲԿՄԱ-ի դեմ տնային հանդիպումը, իսկ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի խաղաց Կազանի «Ռուբինի» հետ:

Գործող չեմպիոն «Սպարտակը» Մոսկվայում 3:1 հաշվով հաղթեց Բաշկիրիայի «Ուֆային»:

«Լոկոմոտիվը» շարունակում է 33 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Զենիթին»: «Կրասնոդարն» ունի 27 միավոր, իսկ ԲԿՄԱ-ն 26 միավորով չորրորդն է: Լավագույն հնգյակը եզրափակող «Սպարտակն» ունի 25 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Լոկոմոտիվ» - ԲԿՄԱ՝ 2:2

Անտոն Միրանչուկ, 14, Մանուել Ֆերնանդես, 76 – Վիտինյո, 28, Բիբրաս Նատխո, 43

Չիրացված 11 մետրանոց՝ Մանուել Ֆերնանդես, 76 («Լոկոմոտիվ»)

Հեռացում՝ Խեթագ Խոսոնով, 49 (ԲԿՄԱ)

«Ռուբին» - «Զենիթ»՝ 0:0

«Սպարտակ» - «Ուֆա»՝ 3:1

Ֆերնանդո, 31, Քվինսի Պրոմես, 63, Լուիս Ադրիանո, 79 – Սլի, 10



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։