Չեմպիոնների լիգա. Էլ Շարավին` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

15:17   3 նոյեմբերի, 2017

Հռոմի «Ռոմայի» իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Լոնդոնի «Չելսիի» դեմ հաղթական խաղում (3:0) դուբլի հեղինակ դառնալուց հետո իտալացին ստացել է ձայների 60 տոկոսը:

Թեկնածուների թվում էին նաեւ Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», 34 տոկոս), Ալան Ձագոեւը (ԲԿՄԱ, 2 տոկոս), Դելե Ալին («Տոտենհեմ», 1 տոկոս), Մարլոսը («Շախտյոր», 1 տոկոս), Լայվին Կյուրզավան (ՊՍԺ, 1 տոկոս), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի», 0 տոկոս) եւ Կինգսլի Կոմանը («Բավարիա», 0 տոկոս):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։