09:59 28 հուլիսի, 2012Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Շեւչենկոն որոշել է հեռանալ ֆուտբոլից:
Ուկրաինայի առաջնության երրորդ տուրի՝ «Գովերլայի» հետ խաղից հետո Կիեւի «Դինամոյի» 35-ամյա հարձակվողը հայտարարել, որ պատրսատվում է սկսել քաղաքական կարիերա: Շեւչենկոն այդ մասին պաշտոնապես կհայտարարի հուլիսի 28-ին:
«Ես կողմնորոշվել եմ ապագայիս հարցում: Պատրաստվում եմ սկսել քաղաքական կարիերա: Վաղը պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին: Հուսով եմ՝ կաջակցեք ինձ»,- Շեւչենկոյի խոսքը փոխանցում է rbc.ua-ն:
Մինչեւ Կիեւի «Դինամո» վերադառնալը Շեւչենկոն հանդես է եկել իտալական «Միլանում» եւ Լոնդոնի «Չելսիում»: Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 109 հանդիպում եւ դարձել է 48 գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.