Լոնդոն-2012. հերթական սկանդալը

09:32   28 հուլիսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները լիբանանցի ձյուդոիստների խնդրանքով ստիպված են եղել մարզումային սրահը մեծ էկրանի օգնությամբ բաժանել երկու մասի: Լիբանանցի ձյուդոիստները հրաժարվել են նույն տատամիի վրա մարզվել իսրայելցի մարզիկների հետ:  

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լիբանանցիները նկատել են, որ Ռեբրիջում իրենց կողքին մարզվում են հինգ իսրայելցիներ: Դրանից հետո Լիբանանի ներկայացուցիչները դիմել են Խաղերի կազմակերպիչներին՝ խնդրելով առանձնացնել մարզասրահը, հաղորդում է The Daily Star Lebanon-ը:

Լիբանանի Ազգային օլիմպիական կոմիտեն չի մեկնաբանել այս միջադեպը:

Հիշեցնենք, որ լիբանանցի Կարեն Չամասը եւ իսրայելցի Էլիս Շլեզինգերը հանդես են գալու 63 կգ քաշային կարգում, սակայն նրանք կարող են հանդիպել միայն եզրափակիչում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.