Բեյսբոլի գլխավոր լիգան ունեցավ նոր հաղթող

11:58   2 նոյեմբերի, 2017

Բեյսբոլի գլխավոր լիգայում (MLB) կայացել է Համաշխարհային շարքի որոշիչ խաղը: Շարքի 7-րդ խաղում «Հյուսթոն Աստրոսը» 5:1 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Դոջերսին» եւ պատմության մեջ առաջին անգամ հռչակվել MLB-ի չեմպիոն:

MLB-ի եզրափակիչ շարքում առաջին անգամ հանդիպել էին թիմեր, որոնք 100-ից ավելի հաղթանակ էին տարել մրցաշրջանի ընթացքում: «Հյուսթոն Աստրոսը» հաղթել է 101 խաղերում, իսկ «Լոս Անջելես Դոջերսը»՝ 104:

MLB, եզրափակիչ, 7-րդ խաղ

«Լոս Անջելես Դոջերս» – «Հյուսթոն Աստրոս»՝ 1:5 (0:2, 0:3, 0:0, 0:0, 0:0, 1:0, 0:0, 0:0, 0:0)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։