Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը

22:44   31 հոկտեմբերի, 2017

Հատնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի պահեստայինների թվում է:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Բայի, Սմոլինգ, Բլինդ, Դարմիան, Մատիչ, Մաքտոմինայ, Լինգարդ, Մատա, Մարտիալ, Լուկակու:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բենֆիկա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Թիմերի առաջին հանդիպումը Լիսաբոնում ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 1:0:

A խումբ, մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո

«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 9 միավոր, «Բազել»՝ 6, ԲԿՄԱ՝ 3, «Բենֆիկա»՝ 0:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։