Իսկոն հայտավորվել է «Տոտենհեմի» դեմ խաղին, Բեյլը, Վարանը, Կարվախալն ու Կեյլոր Նավասը չեն խաղա

14:30   31 հոկտեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալը» հրապարակել է թիմի հայտացուցակը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում:

4 ֆուտբոլիստներ հայտացուցակում տեղ չեն գտել վնասվածքի պատճառով: Խոսքը կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի, պաշտպաններ Ռաֆայել Վարանի ու Դանիել Կարվախալի եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին է: Իսպանացի կիսապաշտպան Իսկոն հայտավորվել է, թեեւ ավելի վաղ նշվում էր, որ նա կարող է բաց թողել հանդիպումը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ռեալի» եւ «Տոտենհեմի» միջեւ պատասխան խաղը կկայանա նոյեմբերի 1-ին Լոնդոնում: Մադրիդում թիմերը չէին պարզել հաղթողին՝ 1:1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։