Բակո Սահակյանը ներկա է եղել «Արցախի» հաղթական խաղին

11:33   30 հոկտեմբերի, 2017

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրում «Արցախը» սեփական խաղահրապարակում 82:63 հաշվով առավելության է հասել «Ինժեների» նկատմամբ: Ստեփանակերտում կայացած խաղին ներկա է եղել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Տուրի մյուս խաղերում ՖԻՄԱ-ն տանը 76:75 հաշվով հաղթել է «Շիրակին», իսկ «Արթիկն» ուժեղ է գտնվել «Գրանդ Սպորտից»՝ 87:69:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։