ՊՍԺ-ի հաղթանակն ու Կավանիի դուբլը

00:34   28 հոկտեմբերի, 2017

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունեց «Նիցային» եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին:

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնություններում խփած գոլերի քանակը հասցրեց 2501-ի:

ՊՍԺ-ն 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 10 հանդիպում անցկացրած «Մոնակոն» հետ է 7 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

ՊՍԺ - «Նիցա»՝ 3:0

Էդինսոն Կավանի, 3, 31, Դանտե Բոնֆիմ, 52, ինքնագոլ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։