00:58 26 հոկտեմբերի, 2017Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» 2:1 հաշվով պարտության մատնեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ:
Լոնդոնյան դերբիում «Վեստ Հեմը» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ եւ քառորդ եզրափակիչում է:
Հիշեցնենք, որ նախորդ օրը քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին նվաճել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լեսթերը», «Բորնմութը» եւ «Բրիստոլը»:
Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Չելսի» - «էվերտոն»՝ 2:1
Անտոնիո Ռյուդիգեր, 26, Վիլիան, 90+2 – Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 90+4
«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»՝ 2:3
Մուսա Սիսոկո, 6, Դելե Ալի, 37 – Անդրե Այու, 55, 60, Անջելո Օգբոնա, 70
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.