20:47 25 հոկտեմբերի, 2017«Իսլամական պետությունը» սպառնում է ահաբեկչական գործողություններ իրականացնել 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի օրերին:
Ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Wafa Media Foundation մեդիախումբը Թվիթերում հրապարակել է արյունով արտասվող Լիոնել Մեսիի պատկերով ֆոտոպաստառ՝ «Դուք պայքարում եք մի պետության հետ, որի բառարանում չկա «ձաղոխում» բառը: Nike-ի հայտնի Just Do It կարգախոսը դարձել է Just Terrorism:
«Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող իրաքյան եւ սիրիական բնակավայրերում 2016 թվականից արգելված են «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Միլանի», «Չելսիի», Անգլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների մարզաշապիկները, նաեւ Nike-ի եւ adidas-ի արտադրանքը եւ լոգոն:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.