01:43 25 հոկտեմբերի, 2017Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» նվաճեցին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգրեր: Պրեմյեր լիգայի ուժեղագույն թիմերից երկուսը միայն լրացուցիչ ժամանակում հաղթահարեցին երկրորդ լիգան ներկայացնող ակումբների դիմադրությունը:
«Արսենալը» 18-ամյա անգլիացի հարձակվող Էդվարդ Նկետիայի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով պարտության մատնեց «Նորվիչին»:
«Մանչեսթեր Սիթին» «Վուլվերհեմփթոնին» խաղից գոլ խփել չկարողացավ: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Պրեմյեր լիգայի առաջատարները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին 4:1 հաշվով: Կեւին Դեւ Բրույնեն, Յայա Տուրե, Լերոյ Սանեն ու Սերխիո Ագուերոն դիպուկ իրացրին:
Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Արսենալ» - «Նորվիչ Սիթի»՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1)
Էդվարդ Նկետիա, 85, 96 - Ջոշ Մյորֆի, 34
«Մանչեսթեր Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 0:0 (11մ՝ 4:1)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.