Ալեքսանդր Շլեմենկոն կբողոքակի Գեղարդ Մուսասիի հետ մենամարտի արդյունքը

16:37   24 հոկտեմբերի, 2017

Ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոն ԱՄՆ-ում կայացած Bellator 185 մրցաշարում Հոլանդիան ներկայացնող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) հետ մենամարտից հետո քննադատել է մրցավարությանը: Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Շլեմենկոն նաեւ մտադիր է բողոքարկել մրցավարների որոշումը, որի համաձայն Մուսասին հաղթել էր 29:28 հաշվով:

«Ես բացարձակապես համաձայն չեմ: Առաջին ռաունդում ես պարտվեցի, իսկ մյուս երկուսո՞ւմ: Երկրորդ եւ երրորդ ռաունդներում ես չեմ պարտվել, իսկ Մուսասին ինձ զարմացրեց նրանով, որ չկարողացավ կատարել ոչ մի դիպուկ հարված: Եթե չենք կարող արդար հաղթել, ապա կպայքարենք դրա համար: Մենք կբողոքարկենք այս որոշումը, թեեւ դժվար թե այն փոխվի: Ես ձգտեցի, աշխատեցի, սակայն իմ հաղթանակը գողացան»,-  Շլեմենկոյի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ այդ մենամարտով Գեղարդ Մուսասին նորամուտը նշեց Bellator-ում: MMA-ում նա տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։