FIFA The Best. Զինեդին Զիդանը՝ տարվա լավագույն մարզիչ

22:59   23 հոկտեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով: Լոնդոնում ընթացող FIFA The Best մրցանակաբաշխությունում Զինեդին Զիդանը հետ է թողել Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին եւ Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին: Զիդանը դարձավ «Ոսկե գնդակի» (1998թ.) առաջին դափնեկիրը, որն արժանանում է նաեւ աշխարհի լավագույն մարզիչի կոչմանը:

Հիշեցնենք, որ 2017-ին Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, նաեւ դարձավ Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր եւ Եվրոպայի սուպերգավաթակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։