Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը

09:50   24 հոկտեմբերի, 2017

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Աուեի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի 11-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որը դիպուկ է ստացվել: Նրա 11 փոխանցումներից թիմակիցներին հասել է 81.8 տոկոսը: 24-ամյա հարձակվողը 1 առանցքային փոխանցում է կատարել, 2 անգամ հաղթել օդային մենապայքարում եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Ադամյանը կանոնները խախտել է 1 անգամ  եւ ստացել նաեւ դեղին քարտ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները չի խախտել:

Ադամյանը ստացել է 5.98 գնահատականը, իսկ «Ռեգենսբուրգի» կազմում լավագույնն է ճանաչվել գերմանացի հարձակվող Ջոշուա Մեեսը՝ 7.35:

Հիշեցնենք, որ «Ռեգենսբուրգը» մրցակցի դաշտում պարտվել էր նվազագույն հաշվով, իսկ Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։