ՀՖՖ-ն իջեցրել է Հայաստանի հավաքականի խաղի տոմսերի գները

15:02   23 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի եւ Բելառուսի հավաքականների միջեւ ընկերական հանդիպման տոմսերը հոկտեմբերի 23-ից վաճառվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, Արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, իսկ Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:

Նոյեմբերի 9-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 18:00-ին: Այդ խաղից 4 օր անց Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը Երեւանում ընկերական հանդիպում է անցկացնելու նաեւ Կիպրոսի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ Հայաստանի հավաքականի տնային խաղերի տոմսերն արժեին 4000-10000 դրամ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։