Լյուիս Հեմիլթոնը՝ ԱՄՆ-ի Մեծ մրցանակի հաղթող

01:00   23 հոկտեմբերի, 2017

Ֆորմուլա-1-ի ԱՄՆ-ի Մեծ մրցանակի հաղթողի տիտղոսը նվաճեց «Մերսեդեսի» առաջատար Լյուիս Հեմիլթոնը: Բրիտանացի արշավորդին հաջորդեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը, իսկ «Ֆերարիի» ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը գրանցեց երրորդ արդյունքը:

Ընդհանուր հաշվարկի առաջատարը շարունակում է մնալ Լյուիս Հեմիլթոնը, որը մրցաշրջանի ավարտից 3 մեկնարկ առաջ 66 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Սեբաստիան Ֆետելից: «Մերսեդեսն» իր հերթին ապահովեց կոնստրուկտորների պայքարի հաղթողի կոչումը:

Սա Լյուիս Հեմիլթոնի 9-րդ հաղթանակն էր այս մրցաշրջանում եւ 62-րդը կարիերայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։