ՊՍԺ-ն Նեյմարի հեռացումից հետո փրկվեց պարտությունից

00:55   23 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում փարիզյան ՊՍԺ-ն 2:2 հաշվով ավարտեց «Մարսելի» դեմ արտագնա հանդիպումը՝ պարտությունից խուսափելով ավելացված ժամանակում:

Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց բրազիլացի կիսապաշտպան Լուիս Գուստավոն, որի գեղեցիկ գոլին հյուրերն առաջին խաղակեսում պատասխանեցին Նեյմարի դիպուկ հարվածով: 78-րդ րոպեին «Մարսելը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ ֆրանսիացի հարձակվող Ֆլորիան Տովենի գոլի շնորհիվ: 87-րդ րոպեին Նեյմարը ստացավ երկրորդ դեղին քարտը եւ հեռացվեց դաշտից, սակայն դա ՊՍԺ-ին չխանգարեց խուսափել պարտությունից: Հյուրերից ավելացված ժամանակում տուգանային հարվածով աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:

ՊՍԺ-ն շարունակում է անպարտելի մնալ այս առաջնությունում եւ 26 միավորով առաջին տեղում է: «Մարսելը» 18 միավորով չորրորդն է, իսկ երկրորդ տեղում գտնվող «Մոնակոն» ունի 22 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մարսել» - ՊՍԺ՝ 2:2

Լուիս Գուստավո, 19, Ֆլորիան Տովեն, 78 – Նեյմար, 33, Էդինսոն Կավանի, 90+3

Հեռացում՝ Նեյմար, 87 (ՊՍԺ)

«Տրուա» - «Լիոն»՝ 0:5

Բերտրան Տրաորե, 21, Մեմֆիս Դեպայ, 49, 66, 70 (11մ), Մարիանո Դիաս, 90

Հեռացում՝ Կրիստոֆ Հերելե, 69 («Տրուա»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։