«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» խաղը սահմանել է Պրեմյեր լիգայի հաճախելիության ռեկորդ (ֆոտո)

10:10   23 հոկտեմբերի, 2017

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ «Լիվերպուլի» միջեւ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը հաճախելիության ռեկորդ է սահմանել Պրեմյեր լիգայում, հայտնում է Daily Mail-ը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղին ներկա են եղել 80 827 երկրպագուներ: Հանդիպմանը ստադիոնից հետեւել են նաեւ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան եւ «Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, որոնք խաղից առաջ եղել են նաեւ «Տոտենհեմի» հանդերձարանում:

Պրեմյեր լիգայի հաճախելիության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2007-ին կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բլեքբերն» խաղում, որին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնից հետեւել էին 76 098 երկրպագուներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։