Մեսին 500 գոլ է ստեղծել Պրիմերայում

09:40   23 հոկտեմբերի, 2017

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլային փոխանցում կատարելով «Մալագայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում, Պրիմերայում մասնակցել է 500-րդ գոլային գրոհին, գրում է Opta Jose-ն:

Արգենտինայի հավաքականի ավագն այդ 500 գոլերից 360-ը խփել է ինքը, եւս 140 անգամ դա անել օգնել է թիմակիցներին: «Մալագայի» դեմ խաղը 30-ամյա Մեսիի համար 391-րդն էր Պրիմերայում:

Հիշեցնենք, որ «Մալագային» կատալոնական ակումբը 2:0 հաշվով հաղթել էր իսպանացի կիսապաշտպաններ Անդրես Ինյեստայի եւ Ժերար Դեուլոֆեուի գոլերի շնորհիվ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։