«Լիվերպուլը» պատրաստ չէր «Տոտենհեմի» ճնշմանը

20:52   22 հոկտեմբերի, 2017

Անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ «Տոտենհեմն» ընդունեց «Լիվերպուլին» եւ վստահ հաղթանակ տարավ 4:1 հաշվով:

Խաղի սկզբնամասում հյուրերի պաշտպանները շատ անհաջող էին գործում, ինչի արդյունքում 12-րդ րոպեին «Տոտենհեմը» հաղթում էր 2:0 հաշվով: 24-րդ րոպեին լիվերպուլցիները կրճատեցին հաշիվը, իսկ քիչ անց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փոփոխություն կատարեց պաշտպանությունը կարգավորելու համար՝ փոխարինելով խորվաթ Դեյան Լովրենին: Առաջին խաղակեսն անցնում էր դիտարժան պայքարում եւ հարուստ էր գոլային պահերով: Խաղակեսի վերջնամասում «Տոտենհեմը» խփեց նաեւ երրորդ գոլը եւ թիմերն ընդմիջման գնացին 3:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում խաղի տեմպը նույնքան բարձր չէր, եւ գրանցվեց դարպասի մեկ գրավում, որն իր անվան դիմաց գրանցեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը՝ գոլային փոխանցմանը գումարելով նաեւ դուբլ:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 17 միավորով բարձրացավ երրորդ տեղ: «Լիվերպուլը» 13 միավորով 8-րդն է:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 4:1

Հարի Քեյն, 4, 56, Սոն Հյոն-Մին, 12, Դելե Ալի, 45+3 – Մոհամեդ Սալահ, 24



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։