«Միլանը» միավորներ կորցրեց, «Ռոման» ու «Ֆիորենտինան» հաղթեցին

18:53   22 հոկտեմբերի, 2017

Իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Միլանը» 0:0 հաշվով ավարտեց «Ջենոայի» դեմ տնային խաղը, Հռոմի «Ռոման» Թուրինում նվազագույն հաշվով հաղթեց «Տորինոյին», իսկ «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բենեւենտոյի» դարպասը:

Իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հեռացման պատճառով «Միլանը» 25-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով: «Միլանի» ավագը կարմիր քարտ ստացավ մրցակցի դեմքին արմունկով հարվածելու համար:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Տորինո» - «Ռոմա»՝ 0:1

Ալեքսանդր Կոլարով, 69

«Միլան» - «Ջենոա»՝ 0:0

Հեռացում՝ Լեոնարդո Բոնուչի, 25 («Միլան»)

«Բենեւենտո» - «Ֆիորենտինա»՝ 0:3

Մարկո Բենասի, 18, Խումա Բաբակար, 47, Սիրիլ Տերո, 66 (11մ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։