13:25 22 հոկտեմբերի, 2017Գեղասահքի Հայաստանի հավաքականի առաջատարներից Անաստասիա Գալուստյանը Մոսկվայում անցկացված Rostelecom Cup մրցաշարում հանդես գալուց հետո հայտնել է, թե ինչու է ժամանակից շուտ ավարտում մրցաշրջանը:
«Սա իմ վերջին մեկնարկն էր, որոշել եմ ավարտել մրցաշրջանը: Չկա ոչ մի տեղաշարժ, ես ամեն անգամ անհաջող եմ հանդես գալիս: Այս տարի ոչ մի անգամ անթերի հանդես չեմ եկել կարճ ծրագրում: Ցանկանում եմ փոխել ինչ-որ բան, որպեսզի ավելի հաջող հանդես գամ: Պարզապես ցանկանում եմ ընդմիջում վերցնել: Գուցե դրանից հետո կլինի նոր շնչառություն: Կարիերան ավարտելու մասին խոսք չի գնում: Եթե ունենայի լուրջ վնասվածք, գուցե՝ այո, սակայն ինձ մոտ միայն ոտքս է ցավում»,- 18-ամյա Գալուստյանի խոսքը մեջբերում է Р-Спорт-ը:
Հիշեցնենք որ Rostelecom Cup-ում Գալուստյանը ազատ ծրագրում հավաքել էր 154,90 միավոր եւ գրավել վերջին՝ 12-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.