Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

23:10   21 հոկտեմբերի, 2017

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում:

Երկրորդ խաղակեսին մասնակցած հայ ֆուտբոլիստը դարպասին հարված չի կատարել: Նրա 36 փոխանցումից թիմակիցներին հասել է 83.3 տոկոսը: 28-ամյա ֆուտբոլիստը 1 անգամ խլել է գնդակը մրցակցից: Մխիթարյանը կանոնները չի խախտել, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ կանոնները խախտել են 1 դրվագում:

Մխիթարյանը ստացել է 6.18 գնահատականը, իսկ ամենբարձրը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գնահատվել է գոլի հեղինակ դարձած անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը՝ 7.32:

Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կրել է առաջին պարտությունը Անգլիայի ընթացիկ առաջնությունում՝ 1:2:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։