Լիոնել Մեսին կխաղա Ռուսաստանի հավաքականի դեմ

00:37   21 հոկտեմբերի, 2017

Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է լեգեոնականների կազմը, որը կպատրաստվի Ռուսաստանի հավաքականի դեմ ընկերական խաղին:

Դարպասապահներ. Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Նաուել Գուսման («Տիգրես», Մեքսիկա), Աուգուստին Մարչեսին («Ամերիկա», Մեքսիկա):

Պաշտպաններ. Խավյեր Մասկերանո («Բարսելոնա», Իսպանիա), Ֆրեդերիկո Ֆասիո («Ռոմա», Իտալիա), Գաբրիել Մերկադո («Սեւիլիա», Իսպանիա), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Գերման Պեցելա («Ֆիորենտինա», Իտալիա):

Կիսապաշտպաններ. Պարեդես, Ռիգոնի, Կրանեւիտեր (բոլորը՝ «Զենիթ», Ռուսաստան), Լուկաս Բիլյա («Միլան», Իտալիա), Էվեր Բանեգա («Սեւիլիա», Իսպանիա), Մարկոս Ակունյա («Սպորտինգ», Պորտուգալիա), Ալեխանդրո Գոմես («Ատալանտա», Իտալիա), Դիեգո Պերոտի («Ռոմա»):

Հարձակվողներ. Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Մաուրո Իկարդի («Ինտեր», Իտալիա), Անխել Դի Մարիա (ՊՍԺ, Ֆրանսիա), Պաուլո Դիբալա («Յուվենտուս», Իտալիա):

Ռուսաստանում կայանալիք հանդիպումը նոյեմբերի 10-ին է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։