WTA. Տարվա գլխավոր մրցանակը ստացավ Մուգուրուսան

23:33   20 հոկտեմբերի, 2017

WTA-ն (Կանանց թենիսի ասոցիացիա) տարվա լավագույն թենիսիստուհու մրցանակը շնորհել է աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Գարբինյե Մուգուրուսային, որն այս տարի նվաճել է Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսը, իսկ ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո դարձավ աշխարհի առաջին ռակետ:

Լավագույն զույգի մրցանակին արժանացել են շվեյցարացի Մարտինա Հինգիս եւ թայվանցի Յունժան Չժանը:

«Տարվա առաջընթաց» մրցանակը ստացել է լատվիացի Ելենա Օստապենկոն, որը սենսացիոն հաղթանակ տարավ Ֆրանսիայյի բաց առաջնության եզրափակիչում եւ 44-րդ տեղից բարձրացավ 7-րդ տեղ:

«Տարվա վերադարձ» մրցանակին արժանացել է ամերիկացի Սլոան Սթիվենսը, որը ձախ ոտքի վնասվածքի պատճառով մեկ տարի բաց թողնելուց հետո կարիերայում առաջին անգամ մտավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ եւ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։