Գեղարդ Մուսասին ու Ալեքսանդր Շլեմենկոն կշռվել են

15:05   20 հոկտեմբերի, 2017

Հոլանդիան ներկայացնող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) ու ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոն կշռվել են Bellator 185 մրցաշարի մենամարտից առաջ:

Հայ մարտիկի քաշը 84,254 կգ է, իսկ Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Շլեմենկոյինը՝ 84,368 կգ, հայտնում է մրցաշարի կայքը:

Մուսասիի եւ Շմելենկոյի մենամարտը գլխավորը կլինի երեկոյի ընթացքում: Այն կանցկացվի հոկտեմբերի 20-ին ամերիկյան Անկասվիլում: Այդ մենամարտով Գեղարդը նորամուտը կնշի Bellator-ում:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին հաղթել է նախորդ 5 մենամարտերում, իսկ Շմելենկոն տարել է 6 անընդմեջ հաղթանակ: Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է ապրիլի 7-ին ԱՄՆ-ի Բաֆալո քաղաքում, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Քրիս Վայդմանին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։