Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն

14:10   20 հոկտեմբերի, 2017

Անդրանիկ Կարապետյանը ոսկե մեդալակիր է դարձել Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Ռիո-2016-ի մասնակիցը մինչեւ 23 տարեկանների մրցաշարում հանդես է եկել 85 կգ քաշային կարգում եւ երկամարտում գրանցել է 360 կգ արդյունք (170+190): Կարապետյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաեւ պոկում եւ հրում վարժություններում:

Ալբանիայում սա Հայաստանի երրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ Սոնա Պողոսյանը նվաճել էր Մ-20 մրցաշարի 75 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը, իսկ 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանն արծաթե մեդալի էր արժանացել Մ-20 մրցաշարում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։