«Լիգա-1»-ում սխալմամբ հեռացված ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղյալ է հայտարարվել

17:15   20 հոկտեմբերի, 2017

«Լիլի» կամերունցի պաշտպան Իբրահիմ Ամադուն որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության 2 խաղով:

«Տրուայի» դեմ Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի խաղում Ամադուն սեփական տուգանային հրապարակում գցել էր մրցակցի հարձակվողին, իսկ հանդիպման գլխավոր մրցավար Հակիմա Բեն Էլ-Հաջին 11 մետրանոց հարված նշանակելուց հետո սխալմամբ հեռացրել էր «Լիլի» մեկ այլ խաղացող Էդգար Եին: «Լիգա-1»-ի կարգապահական կոմիտեն չեղյալ է հայտարարել Էդգար Եի կարմիր քարտը եւ որակազրկել Իբրահիմ Ամադուին, գրում է France Football-ը:

«Լիլ» - «Տրուա» հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Հյուրերը պարտությունից փրկվել էին ավելացված ժամանակում 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։