Հարի Քեյն. Ռոնալդուի խաղաշապիկը կկախեմ շրջանակի մեջ

20:42   19 հոկտեմբերի, 2017

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը հիացմունքով է խոսել Մադրիդի «Ռեալի» 32-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Տոտենհեմը» Մադրիդում 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Արքայական թիմի հետ: Խաղից հետո Քեյնն ու Ռոնալդուն փոխանակել էին խաղաշապիկները:

«Ռոնալդուն ինձ համար օրինակելի ֆուտբոլիստ է: Նրա խաղով հիանում էի, երբ դեռ երեխա էի: Կրիշտիանուի խաղաշապիկը կկախեմ շրջանակի մեջ: Խաղաշապիկները փոխանակելիս ընդամենն ասացինք իրար, որ հհանդիպենք երկու շաբաթ հետո»,- 24-ամյա Հարի Քեյնի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Խաղից հետո «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Զինեդին Զիդանը Հարի Քեյնին անվանել էր «կատարյալ խաղացող»:

«Տոտենհեմն» ու «Ռեալը» Լոնդոնում կհանդիպեն Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում: Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։