Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ալաշկերտը» տանը 6:0 հաշվով հաղթեց «Արցախին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Դաշտի տերերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնն առավելության էր հասել 3:1 հաշվով:
Սա «Ալաշկերտի» պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն էր պաշտոնական հանդիպումներում:
Կիսաեզրափակիչում «Ալաշկերտի» մրցակիցը կլինի «Փյունիկ» - «Բանանց» զույգի հաղթողը (առաջին խաղում գրանցվել է 0:0 հաշիվը):
Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ալաշկերտ» - «Արցախ»՝ 6:0 (առաջին խաղ՝ 3:1)
Միլան Յաբլան, 25, Արթուր Եդիգարյան, 66, 76, 79, Արտակ Գրիգորյան, 69 (11մ), Արտակ Դաշյան, 90+1
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։