11:08 19 հոկտեմբերի, 2017Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը վիրահատվել է Մոսկվայում։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց օլիմպիական փոխչեմպիոնը։
Հարությունյանը մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը 2016-ի հոկտեմբերի 19-ին բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում: Ապա եւս մեկ վիրահատություն ունեցել Լեհաստանում այս տարվա հուլիսին։ Որոշ ժամանակ անց ուսի վնասվածքի բարդություն էր առաջացել, ինչի պատճառով էլ ի հայտ էր եկել երրորդ վիրահատության անհրաժեշտություն։ Ըմբիշի խոսքով՝ երրորդ վիրահատությունը նախատեսվում էր դարձյալ անցկացնել Լեհաստանում, բայց վերջում որոշվել է վստահել մոսկովյան բժիշկներին:
«Հուսամ, վերջին վիրահատությունս կլինի եւ կես տարի հետո արդեն լիարժեք կվերսկսեմ մարզումներս: Խոստանում եմ, որ 6 ամիս վերականգնվելուց հետո կվերադառնամ մրցագորգ: Թե որ քաշային կարգում կշարունակեմ հանդես գալ, դեռ վերջնական որոշված չէ: Դա անպայման լինելու է օլիմպիական քաշ՝ 75 կգ կամ 80 կգ: Կընտրեմ այն քաշը, որն ինձ համապատասխան կլինի ապաքինումից հետո»,- NEWS.am Sport-ին տված նախորդ հարցազրույցում ասել էր օլիմպիական փոխչեմպիոնը։
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 30-ին Միհրան Հարությունյանն ամուսնացել է աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: Հարսանիքը տեղի էր ունեցել Մոսկվայում:
Դրանից հետո հունահռոմեական ոճի ըմբիշը հայտարարել էր, որ ցանկանում է ուժերը փորձել խառը մենամարտերում (ММА), բայց ըմբշամարտից չի հեռանալու։ Օրերս էլ Միհրան Հարությունյանը կնոջ հետ մեկօրյա այցով Երեւանում էր։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.