Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը

21:34   18 հոկտեմբերի, 2017

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում: Անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնարկային կազմում ընդգրկել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Լինդելյոֆ, Սմոլինգ, Բլինդ, Էրերա, Մատիչ, Մատա, Մխիթարյան, Ռեշֆորդ, Լուկակու:

«Բենֆիկա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

A խումբ, մրցաշարային դրությունը 2 տուրից հետո. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 6 միավոր, «Բազել»՝ 3, ԲԿՄԱ՝ 3, «Բենֆիկա»՝ 0:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։