16:54 18 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի կանանց 2019թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի մրցաշարի առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը մրցեց Շոտլանդիայի թիմի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով: 62-րդ րոպեին հաշիվը բացել է Լաուրեն Դեւիդսոնը, իսկ 83-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասապահ Լենա Անդրիասյանը դարձել է ինքնագոլի հեղինակ:
Հունգարիայում անցկացվող մրցաշարում հայկական թիմն ընդգրկվել է 10-րդ խմբում, որում հանդես են գալիս նաեւ Հունգարիայի եւ Թուրքիայի հավաքականները, որոնց խաղում 5:2 հաշվով հաղթեցին դաշտիի տերերը:
Հայաստանի Մ-19 հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 21-ին՝ մրցելով Թուրքիայի թիմի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.