NBA. Լեբրոն Ջեյմսը՝ առաջին օրվա լավագույն դրվագի հեղինակ

15:10   18 հոկտեմբերի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության մեկնարկից հետո լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է առաջին խաղային օրվա 5 լավագույն դրվագները: Հնգյակը գլխավորում է «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսի դանքը «Բոստոնի» դեմ խաղում: Ջեյմսի 29 միավորների օգնությամբ NBA-ի փոխչեմպիոնը 102:99 հաշվով տնային հաղթանակ էր տարել այդ խաղում:

Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը մեկ միավորի տարբերությամբ պարտվել էր «Հյուսթոնին»՝ 121:122:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» - «Հյուսթոն»՝ 121:122 (35:34, 36:28, 30:26, 20:34)

«Քլիվլենդ» - «Բոստոն»՝ 102:99 (29:19, 25:19, 18:33, 30:28)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։