Գվարդիոլա. «Նապոլին» լավագույն թիմերից է, որի դեմ երբեւէ խաղացել եմ

13:05   18 հոկտեմբերի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում իտալական «Նապոլիի» նկատմամբ տնային հաղթանակը 2:1 հաշվով:

«Գիտեի, որ խաղի ելքը հայտնի չի լինելու մինչեւ վերջին վայրկյանները, քանի որ «Նապոլին» անկանխատեսելի թիմ է: Մենք անցկացրինք լավ առաջին խաղակես եւ 2 գոլերից բացի կարող էինք աչքի ընկնել եւս 1-2 անգամ: Հետո մենք հոգնեցինք եւ արդեն չէինք կարողանում հակագրոհել այնպես, ինչպես պետք էր: «Նապոլին» հրաշալի է խաղում կարճ փոխանցումներով եւ առագ է պաշտպանությունից անցնում հարձակման:

Ոչ միշտ էինք կարողանում կատարել բարձր պրեսինգ: Մրցակիցը շատ պարզ էր խաղում եւ չէր անում ավելորդ շարժումներ: Սա լավագույն թիմերից էր, որի դեմ ես խաղացել եմ պրոֆեսիոնալ գործունեությանս ընթացքում: Շատ ուրախ եմ, քանի որ հնարավոր չէ հաղթել «Նապոլիին»՝ առանց հրաշալի ֆուտբոլ ցուցադրելու: Սա, իրոք, մեկն է այն հաղթանակներից, որով ես կհպարտանամ: Իսկ «Նապոլին» այսպիսի խաղով կարող է հաղթել А Սերիայում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Սիթիի» ու «Նապոլիի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին Իտալիայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։