NBA. Չեմպիոնը մեկնարկեց պարտությամբ

11:38   18 հոկտեմբերի, 2017

ԱՄՆ-ում այս գիշեր մեկնարկել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նոր մրցաշրջանը: Կանոնավոր առաջնության առաջին օրը կայացել է 2 հանդիպում:

Փոխչեմպիոն «Քլիվլենդը» Լեբրոն Ջեյմսի 29 միավորների օգնությամբ սեփական խաղահրապարակում 102:99 հաշվով հաղթել է «Բոստոնին», իսկ գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը մեկ միավորի տարբերությամբ պարտվել է «Հյուսթոնին»՝ 121:122:

«Հյուսթոնի» կազմում խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 27 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում Ստիվեն Կարին վաստակել է 22 միավոր, իսկ Կեւին Դյուրանտը՝ 20:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» - «Հյուսթոն»՝ 121:122 (35:34, 36:28, 30:26, 20:34)

«Քլիվլենդ» - «Բոստոն»՝ 102:99 (29:19, 25:19, 18:33, 30:28)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։