Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիին» 11 մետրանոցից գոլ խփեցին 7-րդ փորձից

11:22   18 հոկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 2:1 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին» եւ միակ գոլը բաց թողեց 11 մետրանոցից:

Squawka-ի համաձայն՝ Չեմպիոնների լիգայում անգլիական ակումբի դարպասը 11 մետրանոցից գրավել հաջողվեց 7-րդ փորձից: Նախորդ 6 11 մետրանոցների ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» դարպասը գրավել չէին կարողացել Լիոնել Մեսին, Ռաֆայելը, Զլատան Իբրահիմովիչը, Նեյմարը, Ռադամել Ֆալկաոն ու Դրիս Մերտենսը: Բելգիացի հարձակվող Մերտենսը վրիպել էր հենց նախօրեին կայացած խաղում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դարպասը 11 մետրանոցից գրավել էր «Նապոլիի» գվինեացի կիսապաշտպան Ամադու Դիավարան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։