Չեմպիոնների լիգա. «Բեշիկթաշը» թուրք երկրպագուներին խնդրել է ներկա չլինել «Մոնակոյի» դեմ խաղին

16:16   17 հոկտեմբերի, 2017

Թուրքական «Բեշիկթաշը» դիմել է իր երկրպագուներին՝ խնդրելով ներկա չլինել «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղին, հայտնում է ակումբի կայքը:

Մոնակոյում հոկտեմբերի 17-ին կայանալիք հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշի» եւ ֆրանսիական «Լիոնի» միջեւ Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշարի քառորդ եզրափակիչի խաղում տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ: Դրանից հետո ՈւԵՖԱ-ն 2 ակումբների նկատմամբ պայմանական պատժամիջոցներ էր սահմանել եվրագավաթների մեկ մրցաշրջանով: Բացի այդ, «Լիոնն» ու «Բեշիկթաշը» տուգանվել էին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։