Զիդան․ «Ռեալ» - «Տոտենհեմ» խաղը դուր կգա բոլորին

20:38   16 հոկտեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղի մասին։

«Բոլոր մրցակիցներին վերաբերվում ենք հարգանքով։ Այժմ պետք է անցնենք 2 բարդ փորձություն՝ 2 հանդիպում անցկացնելով «Տոտենհեմի» դեմ։ Դրանք կլինեն 2 եզրափակիչներ, քանի որ թիմերն ունեն հավասար միավորներ։ Կարծում եմ՝ վաղա խաղը դուր կգա բոլոր նրանց, ովքեր սիրում են ֆուտբոլ։ Հուսով եմ՝ կհաղթենք»,- Զիդանի խոսքը մեջերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» ու «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին շրջանի խաղը կայանալու է հոկտեմբերի 17-ին Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ նոյեմբերի 1-ին Լոնդոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։