ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է

12:22   16 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 7 աստիճան եւ զբաղեցնում է 90-րդ տեղը: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն ունի 414 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան մնացել է չորրորդ տեղում, իսկ բելգիացիները 5-րդն են: Լավագույն տասնյակում են նաեւ Լեհաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին ու Պերուն:

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Բելառուսը նահանջել է 14 աստիճան եւ հայտնվել 91-րդ տեղում: Հայաստան - Բելառուս ընկերական խաղը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։